Լևոն Հայրապետյանը հանդես չի գա «Ակտոբե»-ում
Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը հանդես չի գա Ղազախստանի չեմպիոն «Ակտոբե»-ի կազմում, հայտնում է sports.kz կայքը:
«Ակտոբե»-ի մարզչական շտաբից հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը լավ որակավորում ունեցող ֆուտբոլիստ է, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ պայամանգրի պայմանների հարցում:
Նախկինում թիմից հեռացել էր նաև «Շիրակ»-ի հարձակվող Սերժ Դեբլեն, ով նույնպես փորձաշրջան էր անցնում ղազախական ակումբում: