Թուրքիա է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
ՆԱՏՕ-ն միշտ կպաշտպանի Թուրքիային: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը՝ Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
Սթոլթենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը գնահատում է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական միջամտության մասին Թուրքիայի խորհրդարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին թուրքական բանակի միանալու որոշումը: Օրինագծին կողմ է քվեարկել 396 պատգամավորներից 298-ը, դեմ՝ 98-ը: