ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեղաշրջման անհաջող փորձից հետո առաջին անգամ կայցելի Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-ին կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սա Ստոլտենբերգի առաջին այցն է Թուրքիա՝ հեղաշրջման անհաջող փորձից հետո:
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն, այցի ընթացքում Ստոլտենբերգը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ն 50 զինվորականներ է ուղարկել Թուրքիայի և Սիրիայի սահմանին, որտեղ ավելի վաղ տեղակայված էին ամերիկական HIMARS հրթիռները: