211652_close_icon

ԱԽ քարտուղարը և ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

views-count1381 դիտում article-date 16:49 13-03-2023
Մարտի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է  «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար  Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Հայտնում է ԱԽ գրասենյակը։

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:

Նմանատիպ նյութեր