ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը 2-օրյա այցով Թուրքիա կմեկնի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հոկտեմբերի 9-ին 2-օրյա այցով Թուրքիա կժամանի, որտեղ հանդիպումներ կանցկացնի այդ երկրի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի օետ Նեջեթ Օզելի հետ և կքննարկի Սիրիայում և Իրաքում աճող անկայուն իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական իրադարձությունները:
«Ինչպես սպասվում է, հանդիպումներում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրամասն փոխանակում կլինի»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Սթոլթենբերգը կայցելի Գազիանթեփ քաղաքից ոչ հեռու գտնվող բազան, որտեղ տեղակայված են ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները: