211652_close_icon
views-count1474 դիտում article-date 09:32 09-10-2014

ՀՀ Կառավարությունն ու ԱԺ-ն չեն դադարում գլխացավանքներ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ Կառավարությունն ու ԱԺ-ն չեն դադարում գլխացավանքներ ստեղծել ՀՀ քաղաքացիների` այս դեպքում մեքենաների առքուվաճառքով զբաղվողների համար: «Պարզվում է` ՀՀ-ում 2010-ից մի օրենք է գործում, որի մասին մարդիկ իմանում են այն ժամանակ, երբ ստիպված են լինում լրացուցիչ հարկ վճարել: Այն մարդը, որը պատահաբար կամ թեկուզ եկամուտ ստանալու ակնկալիքով 1 տարվա ընթացքում 1 անգամից ավել ավտոմեքենա կվաճառի, պարտավոր է մեքենայի արժեքի միանգամից 16.67% տոկոսը վճարել որպես «Ավելացված արժեքի հարկ»»: «Ժողովուրդ»-ին մի քաղաքացի ահազանգել է` տեղեկացնելով, որ վերջերս բարեկամի կողմից ուղարկված երկու մեքենա է վաճառել և օրերս հարկային ծառայությունից ծանուցում է ստացել` ներկայանալու և պարզաբանումներ տալու պահանջով: «Ավելի ուշ պարզել է, որ ամիսներ առաջ վաճառված մեքենայի համար պետք է հարկային պարտավորություններ կատարած լիներ: Թե ինչպե՞ս պետք է իրազեկվեին քաղաքացիները, ո՞վ է թերացել այս հարցում, թերևս դժվար չէ կռահել: Ամեն դեպքում հարկային ծառայողները «ատամները սրած» «քերթում են մարդկանց կաշին»»,- հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր