Օզիլը շարքից դուրս է մնացել 3 ամսով
Գերմանիայի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ազգային թիմի մարզման ժամանակ վնասվածք է ստացել: 27-ամյա գերմանացու մոտ ձախ ծնկի կողային կապանների կտրվածք է ախտորոշվել: Դա նշանակում է, որ 2014 թվականի աշխարհի չեմպիոնի ապաքինումը կտևի 10-12 շաբաթ:
Ներկայումս Գերմանիայի հավաքականը նախապատրաստվում է Եվրո 2016-ի ընտրական փուլում Լեհաստանի և Իռլանդիայի հավաքականների դեմ հանդիպումներին: