Տիագո Սիլվան շարքից դուրս է մնացել մեկ ամսով
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան, ով «Նապոլի»-ի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ ազդրի վնասվածք էր ստացել, շարքից դուրս է մնացել մեկ ամիս ժամանակահատվածով:
Այդպիսով բրազիլացին ստիպված կլինի բաց թողնել Ֆրանսիայի առաջնության առաջիկա երեք տուրի հանդիպումները, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականի կազմում սեպտեմբերին սկզբին կայանալիք ընկերական խաղը: