Իվան Պերիշիչը կոտրել է ուսը և շարքից դուրս է մնացել 3 ամսով
Խորվաթիայի հավաքականի և «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչը «Բավարիա»-ի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել և մոտակա ժամանակում վիրահատության կենթարկվի:
Բժիշկների խոսքերով, խորվաթ խաղացողը ուսի կոտրվածք է ստացել: Պերիշիչի ապաքինում կտևի 8-12 շաբաթ: