211652_close_icon
views-count1572 դիտում article-date 20:05 08-10-2014

Չի կարելի միմյանց հետ համեմատել Մեսսիին և Ռոնալդուին. Բենզեմա

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման կարծում է, որ չի կարելի միմյանց հետ համեմատել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: «»Դուք չեք կարող միմյանց հետ համեմատել Կրիշտիանուին և Մեսսին, քանի որ նրանք տարբեր խաղաոճերի ֆուտբոլիստներ են: Նրանք երկուսն էլ մեծագույն խաղացողներ են: Ոչ ոք չի կասկածում, որ նրանք աշխարհի լավագույն խաղացողներն են: Նրանց խաղամակարդակին հասնելու համար պետք է անընդհատ բարելավել արդյունավետությունը, վաճել անհատական և թիմային տիտղոսներ»,- նշել է Բենզեման:

Նմանատիպ նյութեր