Կապանի գրադարանավարները անմասն չմնացին պարգևներից
Հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, Կապանի քաղաքապետի պարգեւներից անմասն չմնացին ակումբագրադարանային միավորման աշխատակիցները:
Տոնի առիթով քաղաքապետի պատվոգրերի ու ծաղկեփնջերի արժանացան միավորման թիվ 3 գրադարանի գրադարանավար Մարինե Կարապետյանը, թիվ 4 գրադարանի գրադարանավար Լուսյա Վարդազարյանը եւ միավորման միջոցառումների կազմակերպիչ Ռուզաննա Գալստյանը:
Հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձավ Կապանում ընթացքի մեջ գտնվող էլեկտրոնային գրադարանի հիմնման աշխատանքներին եւ հույս հայտնեց, որ այն էականորեն կբարելավի գրադարանավարների աշխատանքը եւ կբարձրացնի ընթերցողների սպասարկման մակարդակը: