29536 դիտում
12:29 29-03-2022
Կայացավ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունը. Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսները նույնպես անմասն չմնացին մեդալներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 27-ին «Օրանժ ֆիթնեսում» տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված՝ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022թ. առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող 73 մարզիկներ. 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Մրցումները տեղի են ունեցել տարբեր տարիքային խմբերի, քաշային կարգերի և այլ կատեգորիաներում, մասնավորապես՝ աջ ու ձախ ձեռքերով:
Մրցաշարի մասնակիցներից մոտ 25-ը Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մարզիկներ էին, որոնք բավական հաջող հանդես եկան, իսկ նրանցից մի քանիսը մրցանակային տեղեր գրավեցին:
Մրցաշարին օժանդակել են ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան:
Մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է հավաքական, որը ապրիլից սկսելու է ուսումնամարզական հավաքներ, որից հետո՝ մայիսին մասնակցելու է Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 667+
667+