Պենտագոնի ղեկավարը 2-օրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը սեպտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնել է թուրքական TRT հեռուստաալիքը:
Նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսում Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Չաք Հեյգելը սեպտեմբերի 4-5-ին մասնակցելու է Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որից հետո մեկնելու է Վրաստան, այնուհետ՝ Թուրքիա: