Սամվել Բալասանյանը որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել. ՀԺ
«Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ըստ չճշտված տեղեկությունների` Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:
Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը:
Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:
ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երևում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:
Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաև հոկտեմբերի 10 համապետական հանրահավաքի օրը Հայաստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: