2713 դիտում
10:15 22-05-2021
Դժգոհների մեծ մասը լռում է՝ «շառից-փորձանքից հեռու»․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված բավական հակասական տրամադրություններ են հասունանում։ Մասնավորաբար, չնայած այն փաստին, որ որոշ պատգամավորներ և իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամպագոռգոռ ճառերով ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրա «թեզերը» տարբեր հարթություններում տիրաժավորել, քիչ չեն նրանք, ովքեր մեծ դժգոհություն ունեն:
Ավելին, մեր տեղեկություններով, մի քանիսն օրերս Փաշինյանին բաց տեքստով ասել են, որ սա կատարյալ ձախողում է, և երկիրը փաստացի կանգնած է վերահաս պատերազմի առաջ։ Սակայն դժգոհների մեծ մասը պարզապես լռում է՝ «շառից-փորձանքից հեռու», որպեսզի հետագայում իրենց վրա պատասխանատվություն չվերցնեն ու քաղաքական դիակ չդառնան։ Դրանք այն «քայլողներն» են, որոնք Փաշինյանի հետ համաձայն չեն, սակայն վախենում են ըմբոստանալ կամ պարզապես ավելի թանկ են գնահատում մանդատն ու բարձր աշխատավարձ-պարգևավճար համադրությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրեն ընդդիմացողների պահվածքից Փաշինյանը բավականին նյարդայնացել է և թիմի ներկայությամբ հայտարարել, թե ափսոսում է, որ նմանների հետ է գործ ունեցել։ Այս հանգամանքը կարող է մեծ դեր խաղալ ընտրական ցուցակի «խմբագրման» գործում:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, սրանից հատկապես ոգևորվել են նրանք, ովքեր համամասնական նոր ցուցակի «ներքևի» մասում պիտի լինեին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6174 դիտում
09:25 19-10-2021
Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ․ «Փաստ»
1458 դիտում
09:26 08-10-2014
Սամվել Բալասանյանը որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել. ՀԺ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»