50678 դիտում
19:21 14-05-2018
Հրաժարականի արտառոց պահանջ Գյումրիում․ «Սամվել Բալասանյանը որոշել է անվստահություն հայտնել ինքն իրեն». Aravot.am
Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարկեց մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ավագանու «Բալասանյան դաշինքի» 10 անդամներ, որոնցից շատերը խիստ մտերմիկ հարաբերությունների, բիզնես շահերի մեջ են գտնվում Գյումրու քաղաքապետի հետ, հրավիրում են ավագանու նիստ՝ նրան անվստահություն հայտնելու։
Ըստ այդ փաստաթղթի, նրանք քաղաքապետի պաշտոնում առաջադրում են իրենց թեկնածուին՝ դարձյալ «Բալասանյան դաշինքի» անդամ Տիգրան Հովհաննիսյանին, որը ոչ ավել, ոչ պակաս աշխատում է Բալասանյաններին պատկանող գարեջրի գործարանում ու, ըստ որոշ տեղեկությունների, նրա որդու մոտ ընկերն է։
«Բալասանյան դաշինքի» անդամների ստորագրությանը միացել էին նաև ավագանու երկու անդամներ՝ ԲՀԿ-ից և մեկը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։ Ինչևէ, հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են պարոն Բալասանյանի մտերիմները որոշել նրանից «ազատվել», քաղաքապետարանի պաշտոնական էջից վերցրեցինք այդ նախաձեռնության տակ ստորագրած ավագանու անդամների հեռախոսահամարները հերթով զանգահարելով նրանց։ Ավագանու անդամները մի մարդու պես հեռախոս չէին վերցնում, «Բալասանյան դաշինքից» միակը, որը վերցրեց հեռախոսը, Մխիթար Սահակյանն էր։
Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու, ավագանու անդամն անկեղծորեն ասաց․«Հեչ մի պատճառ էլ չկա»։ Դիտարկմանն՝ այդ դեպքում ինչո՞ւ եք անվստահություն հայտնում, մտերիմ չե՞ք պարոն Բալասանյանի հետ, Մխիթար Սահակյանն ասաց․ «Սաղ ուզում են անել, մենք էլ ուզեցինք, մերը հայկական վարիանտ է, ասում են՝ ինչխ օր սաղ ծաղկի խանութ կդնեն, մենք էլ կդնենք։ Մենք էլի լավ հարաբերությունների մեջ ենք, Բալասանյանն էլի կաշխատի»։
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/14/956906/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
09:26 08-10-2014
Սամվել Բալասանյանը որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել. ՀԺ
Այս բաժնից
4561 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
874 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին