«Բարսելոնա»-ում 3 հրաշալի տարի անցկացրեցի. Ֆաբրեգաս
«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վերհիշել է «Բարսելոնա»-ում անցկացրած ժամանակահատվածը:
«Կարող եմ ասել, որ 3 հիասքանչ տարի եմ անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում: Այդ ժամանակ ես շատ երջանիկ էի: Դրանից ավելին չեմ կարող ասել: Ես միշտ երազել էի հանդես գալ «Բարսելոնա»-ում և ցանկանում էի ապացուցել, թե ինչի եմ ընդունակ»,- նշել է Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում իսպանացի խաղացողը կատալոնյան ակումբից տեղափոխվեց «Չելսի»: