Արժանի պատասխան տվեցինք քննադատներին. Ֆաբրեգաս
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է իր թիմի խաղը:
« Մարդիկ ասում են, որ «Բարսելոնա»-ն նախորդ տարիների համեմատ թուլացել է: Սակայն այսօր մենք հիանալի արդյունքի հասանք և արժանի պատասխան տվեցինք քննադատներին: Այդուհանդերձ մենք դեռ հաջորդ փուլի ուղեգիր չենք նվաճել: «Մանչեսթեր Սիթի»-ն լավ թիմ է, և մեզ անհրաժեշտ է ինչպես հարկն է աշխատել, որպեսզի հաղթահարենք այս փուլի արգելքը»,-Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: