Կարիերայիս լավագույն մրցաշրջանը անցկացրեցի. Իբրահիմովիչ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երջանիկ է, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացողը:
«Երկրորդ անգամ անընդմեջ այդ պատվին արժանանալը շատ մեծ պատիվ է ինձ համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղացողներին, մարզչական շտաբին և ակումբին:
Կարծում եմ, որ կարիերայիս լավագույն մրցաշրջանը անցկացրեցի: Հուսով եմ, որ նման կերպ կկարողանամ հանդես գալ նաև մյուս մրցաշրջանում: Մենք Չեմպիոնների լիգայում հանդես գալու մեծ փորձ ձեռք բերեցին և հաջորդ անգամ մտադիր ենք ավելի լավ արդյունքներ ցուցադրել»,-ասել է Իբրահիմովիչը: