«Բորուսիա»-ն կրկին կսկսի հաղթել. Սուբոտիչ
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան նեվեն Սուբոտիչը համոզված է, որ իր թիմը կկարողանա հաղթահարել անհաջող հանդիպումների շարքը: Բունդեսլիգայի 7 տուրից հետո դորտմունդցիները վաստակել են 7 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում:
«Սա շատ բարդ ժամանակաշրջան է մեզ համար, բայց ես գիտեմ, որ մենք կրկին կսկսենք հաղթանակներ տանել: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, քանի որ նրանք անկախ ամեն ինչից միշտ մեզ հետ: Դա մեզ ուժ է տալիս շարունակել մեր աշխատանքը»,- ասել է սերբ պաշտպանը: