1497 դիտում
10:13 08-04-2015
«Հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգևոր և մտավոր ավելի բարձր մակարդակ. «Առավոտ»
«Ամերիկացի մասնագետները դեռևս մի քանի տասնամյակ առաջ բոլոր տեսակի հարաբերություններում՝ միջանձնային, կորպորատիվ, ներքաղաքական, միջազգային, առանձնացրել են հիմնականում երեք տիպի մոդելներ. «պարտվել-պարտվել», «հաղթել-պարտվել» և «հաղթել-հաղթել» [win-win]: Առաջինը անմեղսունակների համար է. օրինակ՝ ամուսինները բաժանվում են, և դատարանը որոշում է, որ ամուսինը պետք է իր մեքենան վաճառի և ստացած գումարը տա նախկին կնոջը: Այդ որոշումից դժգոհ տղամարդն իր 100 հազար դոլարանոց ավտոմեքենան վամառում է 5 դոլարով, որը և հանձնում է նախկին կնոջը: Մեկը մնում է առանց մեքենայի, երկրորդը՝ առանց գումարի, երկուսն էլ պարտվում են:
Աշխարհում հարաբերությունները, որպես կանոն, հիմնված են «հաղթել-պարտվել» մոդելի վրա: Օրինակ՝ ինձ ամեն օր «հաղթում են», նույնիսկ կասեի՝ «ջախջախում են» բազմաթիվ ընթերցողներ, որոնք ցույց են տալիս, թե որքան սխալ և հիմար բաներ եմ ես գրում՝ դրանով, իրենց կարծիքով, ինձ լուրջ հոգեբանական հարվածներ հասցնելով: Կամ՝ մեկը շուկայում 100 դրամանոց ապրանքը վամառում է 1000 դրամով, և դրանով «հաղթում է» միամիտ համախոհին: Կամ ամուսինը ստիպում է կնոջը գնալ մի տեղ, որտեղ վերջինս չի ուզում գնալ, այսպես ասած՝ «կոտրում է նրա դիմադրությունը» և դրանով «հաղթանակ է տոնում»: Եվ այդպես է ռչ միայն միջանձնային հարաբերություններում, այլև աշխարհի մասշտաբով: Հիմա, պարզ է, չէ՛, թե ինչու է աշխարհն այդքան անկատար:
«Հաղթել-հաղթել» մոդելի լավագույն օրինակն էր անցած շաբաթ Շվեյցարիայում «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը: Պատժամիջոցները վերացնելու դեպքում Իրանի տնտեսությունը, որը հզոր ներուժ ունի, կսկսի ազատ շնչել, ինչից շահելու են թե՛ բուն Իրանը և թե՛ նրա հարևանները (նաև մենք, եթե ճիշտ աշխատենք): Ռուսաստանը նույնպես Իրանի հետ ունի շատ ամուր քաղաքական և տնտեսական կապեր և կկարողանա մի շարք ծրագրեր իրականացնել, այղ թվում՝ ատոմակայանների կառուցման ուղղությամբ: Նավթի գինը, ճիշտ է, շարունակելու է ընկնել, բայց մեր ռազմավարական գործընկերները վաղ թե ուշ պետք է հասկանան, որ չի կարելի ամբողջ տնտեսությունը կառուցել գազ և նավթ վաճառելու վրա: Արևմուտքն էլ կազատվի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իր վախերից և բարենպաստ սցենարի դեպքում պատմական մոտ ապագայում կարող է տնտեսական լավ գործընկեր ունենալ:
Ինչ ուզում եք ասեք՝ «հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգևոր և մտավոր ավելի բարձր մակարդակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
10:08 02-12-2015
Մեր քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան ԱԺ-ի միջին մակարդակը. «Առավոտ»
1798 դիտում
18:56 21-04-2021
Պետք է Սյունիքում կենտրոնացնել ողջ փորձագիտական, մտավոր, ֆիզիկական և հոգևոր ներուժը. քաղաքագետ
1042 դիտում
09:25 30-05-2019
«Օքսֆորդ Անալիտիկսը» ՀՀ-ի համար արձանագրել է քաղաքական ռիսկայնության բարձր մակարդակ. «168 ժամ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»