Կուրտուան խուսափել է լուրջ վնասվածքից
«Չելսի»-ի դարպասապահ Տիբու Կուրտուան, ով Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արսենալ»-ի հետ կայացած խաղի ժամանակ բախվել էր մրցակցի խաղացողի հետ և անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, խուսափել է լուրջ վնասվածքից:
Ֆուտբոլիստը գլխի վնասվածք է ստացել: Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ բելգիացի խաղացողի մոտ ամեն ինչ կարգին է: Երեկ գիշեր ֆուտբոլիստը դուրս է գրվել հիվանդանոցից: