«Բորուսիա»-ի երկրպագուների անսահման հավատարմությունը՝ իրենց սիրելի ակումբի հանդեպ. տեսանյութ
Բունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Համբուրգ»-ին: Պարտությունից հետո դորտմունդյան ակումբի երկրպագուները ոչ միայն չեն հեռացել մարզադաշտից, այլև ոգևորիչ վանկարկումներով փորձել են աջակցել բարդ իրավիճակում հայտնված իրենց սիրելի ակումբի ֆուտբոլիստներին: