Լեհական ակումբի 19-ամյա խաղացողը զոհվել է մրցակից ակումբի երկրպագուների հարձակումից հետո
Լեհական «Կատովիցե» ակումբի 19-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Կոշովսկին ծեծի արդյունքում ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
«Կատովիցեի» մրցակից ակումբներից մեկի երկրպագուները կայարանում հարձակվել են ֆուտբոլիստի վրա և մարմնական ծանր վնասվածքներ հասցրել:
Լեհական ոստիկանությունը հայտնել է, որ 19-20 տարեկան մի խումբ երիտասարդներ այս դեպքի առթիվ ձերբակալվել են: