13595 դիտում
14:20 04-10-2014
Որոշ օրինախախտ վարորդներ, ՃՈ տեսուչին տեսնելով, մինչև գոտկատեղը խոնարհվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կան վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից և երբ զգում են, որ մոտակա ճանապարհներին չկան ճանապարհային ոստիկաններ, սկսում են իրենց դնել «լավ տղու տեղ» ու խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ երբ տեսնում են ՃՈ աշխատակցին, մինչև ծնկներն այնպես են խոնարհվում, որ տեսնողները կարծում են, թե իրեն լավ տղու տեղ դրած վարորդը խոստովանահոր մոտ է եկել:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի 03 MM 030 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում՝ «Որսորդ» խանութի մոտ, մեքենան կայանել հետիոտնի համար նախատեսված մայթին, ինչը խոչընդոտում էր նշված հատվածում հետիոտների տեղաշարժին:
Հավաքվածները դա տեսնելով՝ կատակում էին, որ նշված ավտոմեքենան հաճախակի է նման բնույթի խախտումներ կատարում, և վարորդն այնքան ժամանակ դա կանի, մինչև ճանապարհային ոստիկանը «չորսա» նրան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ, 40-ամյա Վահան Գրիգորյանի անվամբ, ում պապը հանրությանը հայտնի է «Ավջի Գոքոր» մականվամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48486 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը