211652_close_icon
views-count53929 դիտում article-date 18:50 30-08-2017

Ճանապարհային Ոստիկանությունը անցնում է ուժեղացված ծառայության. օրինախախտ վարորդներ, զգուշացեք, դուք մանրադիտակի տակ եք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով վաղը՝ օգոստոսի 31-ից սկսվելու է ճանապարհային անվտանգ երթևեկության մեկամսյակը: Այն նվիրված է Գիտելիքի օրվան և Ճանապարհային ոստիկանները թե՛ Երևանում, թե՛ մարզերում ավելի ուժեղացված ծառայություն են կատարելու՝ շուրջօրյա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այօսր՝ օգոստոսի 30-ին, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի և ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և հատուկ սպայական գումարտակի ծառայողների ստուգատես: Ե. Կարապետյանն ու Ն. Սարգսյանը մանրակրկիտ ստուգում էին ճանապարհային ոստիկանների հագուկապը, մեքենաների սարքին լինելու վիճակը, մեքենաներում և ՃՈ աշխատակիցների վրա տեղադրված տեսալուսանկարահանող սարքերը, դեղատուփերը: Ավելի ուժեղացված է լինելու ծառայությունը ուսումնական հաստատությունների տարածքներում, և ցանկացած օրինախախտ վարորդ՝ անկախ ավտոմեքենայի մակնիշից, ավտոմեքենայի սեփականատիրոջ կարգավիճակից, օրինախախտում կատարելու դեպքում ենթարկվելու է վարչական պատասխանատվության, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի «գաի պլաշչադկա»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանի վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 428+
428+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր