211652_close_icon
views-count1455 դիտում article-date 11:00 04-10-2014

Արցախի նախագահը մի քանի մանկավարժների պատվավոր կոչումներ է շնորհել

Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել. Սուսաննա Ներսեսյանին Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն, Նատաշա Պողոսյանին Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ հոսքային դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, Հասմիկ Սեյրանյանին Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի, Գեորգի Սեւիկյանին ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ։

Նմանատիպ նյութեր