211652_close_icon
views-count908 դիտում article-date 15:21 12-05-2015

Գյումրու քաղաքապետն ընդունել է Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց 2015թ.-ի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում: Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց մարզիկների և մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական, հատկապես, որ Գյումրու սպորտը մշտապես առաջատար դիրքերում է: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար՝ խոստանալով հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով: Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզիկներին և մարզիչներին` խոստանալով մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպորտը: Գյումրու քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր