211652_close_icon
views-count894 դիտում article-date 19:27 03-10-2014

Խուան Բերնատը առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել բոսկեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր պետք է մասնակցեն Եվրո 2016-ի ընտրական փուլում Սլովակիայի և Լյուքսեմբուրգի հետ կայանալիք խաղերին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների կազմում իրեն առաջին անգամ դրսևորելու հնարավորություն է ստացել «Բավարիա»-ի կիսապաշտպան խուան բերնատը, ով ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրեց մյունխենյան գրանդի շարքերը: Դարպասապահներ. Կասիլյաս («Ռեալ»), Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կասիլյաս («Էսպանյոլ») Պաշտպաններ. Սերխիո Ռամոս, Կարվախալ («Ռեալ»), Ասպիլիկուետա («Չելսի»), Պիկե, Ալբա («Բարսելոնա»), Խուանֆրան («Ատլետիկո»), Ալբիոլ («Նապոլի»), Բերնատ («Բավարիա») Կիսապաշտպաններ. Բուսկետս, Պեդրո, Ինյեստա (երկուսն էլ՝«Բարսելոնա»), Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կոկե, Ռաուլ Գարսիա («Ատլետիկո»), Ֆաբրեգաս («Չելսի»), Կասորլա («Արսենալ»), Իտուրասպե («Ատլետիկ») Հարձակվողներ. Դիեգո Կոստա («Չելսի»), Ալկասեր, Ռոդրիգո («Վալենսիա»):

Նմանատիպ նյութեր