Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը հրաժարվել է գահից
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը որոշում է կայացրել հրաժարվել գահից։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը։ Ըստ նրա խոսքերի՝ թագավորն իր որոշման պատճառների մասին կհայտարարի անձամբ հատուկ ուղերձի ժամանակ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Նշենք, որ 76-ամյա Խուան Կառլոս I-ը գահակալել է 1975 թվականից։