211652_close_icon

Դերժինսկի «Արսենալի» կիսապաշտպան Վադիմ Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական

views-count991 դիտում article-date 21:34 10-11-2025
Դերժինսկի «Արսենալի» կիսապաշտպան Վադիմ Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս բելառուսական ակումբում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

2024թ. մարտին Հարությունյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Արսենալ», 2025թ. հունվարին «Լոկոմոտիվը» 30 հազար եվրոյով վերագնել է նրա տրանսֆերային իրավունքն ու ֆուտբոլիստին արդեն վարձավճարով տրամադրել «Արսենալին»։

Հարությունյանն «Արսենալում» 57 խաղում գրանցել է 4 գոլ ու 7 գոլային փոխանցում։ Նա հանդես է եկել «Լոկոմոտիվի» տարբեր տարիքային թիմերում։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմբում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի, իսկ նոյեմբերի 18-ին` Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Արմավիրում։
 

Նմանատիպ նյութեր