5319 դիտում
18:00 03-10-2014
Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազության 1-ին դասի դատախազը
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21.00-ի սահմաններում Նոր Հաճընի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նոր Գեղի գյուղի ճանապարհին՝ «Շինիկ» շինանյութի խանութի մոտ տեղի ունեցած ավտովթարից իրենց մոտ վիրավոր քաղաքացի է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նշված հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ, 55-ամյա Արտաշես Բաբայանի վարած Վազ 2106 մակնիշի 34 ԼQ 025 համարանիշի և Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 42-ամյա Վիկտոր Գրիգորյանի վարած Jeep Grand Cheroke մակնիշի 30 PP 909 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ա. Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոր Հաճընի հիվանդանոց, որտեղից Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Jeep Grand Cheroke-ի վարորդ Վ. Գրիգորյանն աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության նկատմամբ օրինականության հսկողության 1-ին դասի դատախազ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48456 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը