211652_close_icon
views-count1267 դիտում article-date 15:20 13-12-2022

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 171,1 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի համար նախատեսված 128,8 մլն SDR–ի (մոտ 171,1 մլն դոլար) չափով նոր վարկը։ Վարկը նախատեսված է բյուջեի համալրման համար, այսինքն այն կարող է օգտագործվել ցանկացած բյուջետային ծախսի համար։ Հայտնում է Ֆինանսների նախարարությունը։

Ընդ որում` կառավարության որոշմամբ միջոցները կվերցնեն ոչ թե անմիջապես, այլ ըստ անհրաժեշտության, եթե տնտեսական ցնցումները չափից ավելի կրճատեն բյուջեի եկամուտները։

Առաջին տրանշը, որը շուրջ 24,4 մլն դոլար է, հասանելի կդառնա ստորագրումից անմիջապես հետո, իսկ մնացած տրանշերի հասանելիությունը կբացվի ԱՄՀ-ի մոնիտորինգին զուգահեռ, որը կիրականացվի վեց ամիսը մեկ, երկրի իշխանությունների հետ համատեղ։

Նմանատիպ նյութեր