211652_close_icon
views-count1357 դիտում article-date 18:03 02-10-2014

ֆուտբոլային հանդիպում` ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում` ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև: ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. 1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ) 2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր 3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր 4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն 5. Թովմասյան Հրայր – ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար 6. Թորոսյան Շիրակ – ԱԺ պատգամավոր 7. Ղասաբօղլյան Արմեն – ԱԺ նախագահի խորհրդական 8. Մինասյան Արծվիկ – ԱԺ պատգամավոր 9. Մինասյան Էրիկ – ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ 10. Նահապետյան Կորյուն – ԱԺ պատգամավոր 11. Նասալյան Արմեն – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն 12. Շարմազանով Էդուարդ – ԱԺ փոխնախագահ 13. Սահակյան Հովհաննես – ԱԺ պատգամավոր 14. Սամվելյան Արբակ - ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն 15. Սարգսյան Հայկ – ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ 16. Քեֆիլյան Սարգիս – ԱԺ պատգամավորի օգնական 17. Ֆարմանյան Սամվել – ԱԺ պատգամավոր Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը: Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում կաջակցեն ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ: ԶԼՄ-ների ընտրանու կազմում հանդես կգան Mediamax.am, News.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի, «Հ1», «Արմենիա» եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է: Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր