211652_close_icon
views-count1095 դիտում article-date 14:15 01-10-2014

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի 2-րդ նիստը. տեսանյութ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, և խորհրդի քարտուղար, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինական ոլորտի պատասխանատուներ: Կարևորելով ճանապարհային խորհրդի դերը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ արդյունավետ աշխատանքի դեպքում ճանապարհաշինության ոլորտում հնարավոր է զգալի առաջընթաց գրանցել: Խորհրդի գործունեության հիմքում ընկած է ճանապարհային ոլորտում որոշումների կայացման թափանցիկ ընթացակարգ, որով Տրանսպորտի և կապի նախարարությունը, ընդգրկելով ոլորտում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին, ներդրումների ուղղվածության վերաբերյալ կայացնում է ոչ միանձյա որոշում: Հիմնվելով խիստ որոշակի ցուցանիշների վրա, ինչպիսիք են երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհի վիճակը, խորհրդում կայացվում է որոշում, թե որ ճանապարհի նորոգմանը պետք է տալ առաջնահերթություն: Այս բարեփոխումն ունի շարունակական բնույթ, և շուտով հանրությանը կներկայացվի Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված ճանապարհների պահպանման, ֆինանսավորման առավել թափանցիկ ռազմավարություն: Խորհրդի նիստում ամփոփվեցին նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները, քննարկվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2015 թվականի ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել պետական նշանակության ավտոճանապարհների, թունելների, կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրին առաջարկություններ: Մանրամասները՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր