«Ռեալ»-ում ինձ չէին հավատում. Մորատա
«Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է որ իր նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չէր հավատում իրեն: Հիշեցնենք, որ իսպանացի երիտասարդ խաղացողը իտալական ակումբի շարքրեը համալրեց նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Իմ «Ռեալ» տեղափոխությունը բարդ գործընթաց էր: Ես ցանկանում էի օգտակար լինել ակումբին, որպեսզի մարզիչը հավատար ինձ: Բայց մադրիդյան թիմում մրցակցությունը շատ բարձր էր իմ խաղային դիրքում: Հիմա ես երջանիկ եմ «Յուվենտուս»-ում, քանի որ այն Եվրոպայի և Իտալիայի լավագույն թիմերից մեկն է »,- Մորատայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: