Ես երջանիկ եմ «Ռեալ»-ում. Մորատա
Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Բետիս»-ի հետ կայացած խաղից հետո հայտարարել է, որ իրեն երջանիկ է զգում մադրիդյան ակումբում: Նշենք, որ Մորատան վերոնշյալ խաղում մեկ գնդակ հեղինակեց:
Նախկինում տեղեկություն էր տարածվել, որ 21-ամյա խաղացողին իրենց կազմերում ցանկանում են տեսնել «Յուվենտուս»-ը, «Ինտեր»-ը և «Արսենալ»-ը:
« Ես երջանիկ եմ «Ռեալ»-ում: Ես ուրախ եմ այստեղ լինել, նույնիսկ եթե մի քանի րոպե եմ անկացնում խաղադաշտում»,-ասել է Մորատան:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին բազմիցս նշել է, որ «Ռեալ»-ը մտադիր չէ բաժանվել Մորատայից: