«Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ ժամանակում իր պայմանագրի ժամկետը կերկարաձգի լոնդոնյան ակումբի հետ: Ինչպես տեղեկացնում է The Mirror պարբերականը, «զինագործների» ղեկավարությունը բարելավված պայմաններով պայմանագիր է պատրաստել 27-ամյա ֆրանսիացու համար: Ըստ նոր պայմանագրի հարձակվողը շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձ կստանա:
Հիշեցնենք, որ Ժիրուն ներկայումս ապաքինվում է վնասվածքից: