Լոնդոնի «Արսենալ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսին ձեռք բերելու համար հատուկ առաջարկ է պատրաստում: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, անգլիական ակումբը Գերմանիայի հավաքականի պաշտպանի համար մտադիր է 40 մլն եվրո առաջարկել «Բորուսիա»-ին:
Հյումելսին ձեռք բերելու համար «զինագործները» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Նախկինում Հյումելսը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ դորտմունդյան ակումբից: