Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ բարեգործական համերգի հասույթն օգտագործվելու է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժման նպատակով
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Միասին» խորագրով բարեգործական համերգը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ:
Համերգին մասնակցել են «XXI դարի նվագախումբը» /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Պավել Օվսյաննիկով/, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Հայկոն, Արամեն, Մհերը, ինչպես նաև Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Սոնան, Ռուսլանը:
Հնչել են XX դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Նշենք, որ համերգի հասույթն օգտագործվելու է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժման նպատակով: