1678 դիտում
22:32 24-12-2015
Հայաստանում ընդհանուր մահացության 48 տոկոսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով
«Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները»,-առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` ամփոփելով ծրագիրն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Նա ընդգծեց կյանք փրկող (Stent for life) ծրագրի սոցիալական կարևորությունը։
Նշեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի հիմքում ընկած է առողջապահական հիմնական ցուցանիշների վերլուծությունը և ոլորտում ներկայումս առկա խնդիրների ու մարտահրավերների ուսումնասիրությունը:
Հայաստանում ընդհանուր մահացության 48 տոկոսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Առավել մտահոգիչ է, որ տարեցտարի ավելանում է սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի թիվը:
Պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կագավիճակից` բացառապես հենվելով հիվանդի ախտորոշման վրա:
ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի համապատասխան հրամանով հաստատվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների կազմակերպման չափորոշիչը։
Ծրագիրը ներկայումս իրականացվում է 11 բժշկական կազմակերպությունում (9-ը` Երևանում, 2–ը` մարզերում):
Ծրագրին պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500մլն ՀՀ դրամ։ Ընթացիկ դեպքերի թվի ուսումնասիրության հիման վրա հատկացումներն ավելացվել են ևս 500մլն դրամով:
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի: 2015թ. 11 ամսում բուժօգնություն ստացած 1391 քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանց 77%-ը տղամարդ է, 53%-ը Երևանի բնակիչ է, 47%-ը` ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը (3.2%) հետվիրահատական շրջանում մահացել են: Բանախոսը ներկայացրեց, որ մահացության 3.2% ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ զարգացած երկրներում։
ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով 2014թ. առաջին կիսամյակի դրությամբ արձանագրվել է 14 772 մահվան դեպք (9.9 ‰ – 1000 բնկաչի հաշվով) իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 14 628 (9.8 ‰ – 1000 բնկաչի հաշվով)։ Նույն աղբյուրի տվյալներով 2014թ. հունվար-հուլիս ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը կազմել են 7349, իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 6928 կամ մահվան դեպքերը կրճատվել են 421-ով։ Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից մահացությունը կրճատվել է 316-ով։ Ակնկալվում է, որ տարին ամփոփելիս այդ ցուցանիշներն առնվազն կկրկնապատկվեն։
Գլխավոր սրտաբանը ընդգծեց, որ ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ բուժօգնության հնարավորինս արագ կազմակերպումն է։ Ընդ որում, մարզից հիվանդների տեղափոխումը նույնպես իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Համլետ Հայրապետյանը նաև նշեց, որ հիվանդն իրավունք ունի հրաժարվելու պետության կողմից երաշխավորված ոչ դեղապատ ստենտի տեղադրումից և նախընտրել դեղապատ ստենտ` վճարովի հիմունքներով։ Նա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
15:05 31-08-2016
Հայաստանում մահվան յուրաքանչյուր 2-րդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով
1369 դիտում
13:51 29-08-2014
Սրտանոթային հիվանդությունները Հայաստանում մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում են 48 %
1976 դիտում
17:22 21-04-2022
Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով. Գլխավոր սրտաբան
Այս բաժնից
649 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
910 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1135 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ