Նյու Յորքում հանդիպել են Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԱԽ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում նախօրեին հանդիպել են Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը նախաձեռնել էր Իրանի նախագահը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպումից այլ մանրամասներ Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը չի հաղորդում: