Իրանի նախագահն ընդհատում է Նյու Յորքում իր այցը և վերադառնում է Թեհրան
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ընդհատում է իր մասնակցությունը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային և կվերադառնա Թեհրան, հաղորդում է Ria Novosti-ն:
Պատճառն այն է, որ այսօր Մեքքայից Իրան կժամանի իրանցի ուխտավորների աճյունները տեղափոխող ինքնաթիռը:
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ չեղյալ են հայտարարվել ՄԱԿ-ի շրջանակներում ծրագրված մի քանի հանդիպումներ, որոնցից մեկը պետք է կայանար այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: