Նյու Յորքում հանդիպել են Էրդողանը և Վրաստանի վարչապետը
Սեպտեմբերի 17-21-ը Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 78-րդ վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հանդիպան վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի և հաղորդակցության վարչությունը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Էրդողանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հարևան Վրաստանին՝ Քահրամանմարաշում (պատմ․ Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև նշել, որ երկու երկրների միջև առևտրի ծավալները կարող են վերանայվել՝ 3 մլրդ-ից հասնելով 5մլրդ դոլարի։
Էրդողանը հատկապես նշել է «Միջին միջանցք»-ի իրականացման կարևորությունը։
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որը հայտնի է նաև «Միջին միջանցքը» անվանումով տրանսպորտային ուղի է, որը Չինաստանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով պետք է հասնի Թուրքիա ու այնտեղից էլ Եվրոպա:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ սպասվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արագ շահագործումը, ինչպես նաև կարևոր է համարել Վրաստանում փակել Թուրքիայի կողմից «ահաբեկչական» կազմակերպություն համարվող FETO-ի դպրոցները, սառեցնել նրանց ակտիվները և այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերի առթիվ շնորահվորել է Վրաստանի կառավարությանը։