211652_close_icon
views-count3930 դիտում article-date 09:41 26-09-2014

Ջերմուկում «Hayatt»-ի բացումը «դարդերի» մեջ է գցել քաղաքի «թանկարժեք» հանգստյան տների սեփականատերին. Առավոտ

«Առավոտ»-ը գրում է. «Այս օրերին Ջերմուկ քաղաքի հենց կենտրում մեծ թափով ընթանում են շքեղ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները: Ջերմուկում շուտով բացվելու է աշխարհում հայտնի «Hayatt» բրենդի հյուրանոցը, որի շահագործումն արդեն «դարդերի» մեջ է գցել քաղաքի գործող «թանկարժեք» հանգստյան տների սեփականատերին, որոնք մտավախություն ունեն, թե «Hayatt»-ն իրենցից հաճախորդներ կփախցնի»: Թերթը հավելում է, որ հյուրանոցն ունենալու է SPA կենտրոն, ջրաբուժարան, լողավազաններ, անգամ աղոթատեղի: Իսկ շենքի նախագծողն է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր