Երասխում պետական աջակցությամբ կառուցված տների բնակիչները չեն կարողանում էլեկտրաէներգիայի բաժանորդ դառնալ․ 10 կՎ բարձրավոլտ գիծը խոչընդոտում է նաև տների շինարարական աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արարատի մարզի Երասխ գյուղի Բարեկամության փողոցում պետական աջակցությամբ՝ 16 մլն դրամ ծրագրի շրջանակներում կառուցված տների բնակիչները կանգնել են խնդրի առաջ․ նրանք չեն կարողանում իրենց տները միացնել էլեկտրական ցանցին և դառնալ էլեկտրաէներգիայի անհատական բաժանորդ։
SHAMSHYAN.com-ի թղթակիցը զրուցել է բնակիչներից Արթուր Ասատրյանի հետ, ով ներկայացրեց ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ իր տունը կառուցվում է պետական աջակցության ծրագրի շրջանակներում և այս պահին գտնվում է ներքին հարդարման փուլում։ Տան կառուցման համար ինքը ստացել է անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը և շինարարության թույլտվությունը, սակայն շինարարության ընթացքում առաջացել է խնդիր, որի մասին, ըստ նրա, նախապես իրեն չեն տեղեկացրել։
«Իմ տնամերձ հողատարածքի տարածքով անցնում է 10 կՎ բարձր լարման էլեկտրական գիծ։ Տարածքում կա նաև բարձր լարման հենասյուն, որը խոչընդոտում է ինչպես էլեկտրաէներգիայի բաժանորդ դառնալուն, այնպես էլ իմ տան պարսպի շինարարությունն ավարտին հասցնելուն»,- ասում է Արթուր Ասատրյանը։
Բնակչի խոսքով՝ այս հարցով վերջին մեկ ամսվա ընթացքում դիմել է տարբեր պետական և տեղական կառավարման մարմինների՝ այդ թվում համայնքապետարան և մարզպետարան, սակայն խնդիրը դեռևս լուծում չի ստացել։
Նա նշում է, որ խնդիրը միայն իր տանը չի վերաբերում։ Նույն իրավիճակում են Բարեկամության փողոցում կառուցված առնվազն 6 և ավելի տների բնակիչներ։
Ասատրյանի խոսքով՝ ինքը ստացել է նաև համապատասխան գրավոր պատասխաններ, որոնցում անդրադարձ է կատարվել ինչպես էլեկտրաէներգիայի բաժանորդ դառնալու, այնպես էլ էլեկտրական հենասյան առկայության խնդրին։
«Բոլոր դիմումներիս վերաբերյալ փաստաթղթեր ունեմ։ Ինձ պատասխաններ են տվել թե՛ բաժանորդ դառնալու հարցով, թե՛ հենասյան հետ կապված։ Խնդիրը նաև այն է, որ հենասյունը խոչընդոտում է պարսպի կառուցմանը։ Ասում են՝ անհրաժեշտ է այն տեղափոխել, որպեսզի կարողանամ աշխատանքները շարունակել»,- նշեց բնակիչը։
Բնակիչը նաև շեշտում է, որ տան կառուցման ընթացքում որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ տվյալ տարածքում առկա 10 կՎ էլեկտրական գիծը հետագայում կարող է խնդիր առաջացնել։
«Ես նախագիծը ներկայացրել եմ, շինարարության թույլտվությունը ստացել եմ և սկսել եմ տունը կառուցել։ Այդ ժամանակ որևէ խոսակցություն չի եղել, որ այստեղ բարձր լարման գիծ կա, որը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ»,- ասաց նա։
Արթուր Ասատրյանը ներկայում բնակվում է հարևան գյուղում, սակայն նախատեսում է սեպտեմբերին երեխաներին տեղափոխել Երասխ։ Տան ներքին հարդարման աշխատանքները, նրա խոսքով, նախատեսում է ավարտել մինչև հոկտեմբեր, սակայն էլեկտրաէներգիայի մշտական և օրինական միացման հարցը շարունակում է չլուծված մնալ։
«Այս պահին տունը հոսանք չունի։ Հարևանների աջակցությամբ ժամանակավորապես հոսանք եմ քաշել, որպեսզի կարողանամ շինարարական աշխատանքները կատարել, բայց ինձ անհրաժեշտ է, որ տունը դառնա էլեկտրաէներգիայի անհատական բաժանորդ, որպեսզի կարողանամ ընտանիքիս, երեխաներիս տեղափոխել այստեղ»,- ասաց Արթուր Ասատրյանը։
Բնակիչները ակնկալում են, որ պատասխանատու կառույցները կզբաղվեն խնդրով և կգտնեն լուծում՝ ապահովելով պետական աջակցությամբ կառուցված տների բնակիչների՝ էլեկտրաէներգիայի օրինական բաժանորդ դառնալու հնարավորությունը, ինչպես նաև կվերացվի տների պարսպապատման և շինարարական աշխատանքների շարունակման խոչընդոտը։
Թե ինչ պատճառներով է ստեղծվել նման իրավիճակ, ինչ լուծում է առաջարկվում բնակիչներին, և ով է պատասխանատու 10 կՎ էլեկտրական գծի ու հենասյան տեղափոխման կամ համապատասխանեցման համար՝ սպասվում է նաև պատասխանատու կառույցների պարզաբանումը։
Լուսանկարներն ու տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։