211652_close_icon

Հավատում եմ, որ «Արսենալ»-ը ի զորու է նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը. Պիրես

views-count1283 դիտում article-date 21:03 25-09-2014
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը խոսել է իր նախկին ակումբի Պրեմիրե լիգայի չեմպիոնական հեռանկարների մասին: ««Արսենալ»-ի համար հիմա շատ կարևոր է հաղթել Պրեմիեր լիգայում, քանի Չեմպիոնների լիգայում: Վերջին անգամ թիմը այդ պատվին արժանացել է 2004 թվականին: Ինձ մոտ հիանալի հիշողություններ են մնացել այդ ժամանակահատվածից: Ներկայիս «Արսենալ»-ը նույնպես ուժեղ է: Հավատում եմ, որ տղաները ի զորու են նվաճել չեմպիոնական տիտղոսը»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր