Արթուր Աբրահամը հաղթեց Նիկոլա Սյեկլոչային և պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը. տեսանյութ
Բեռլինում ավարտվեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի մենամարտը:
Տիտղոսի պաշտպանության մենամարտում Արթուր Աբրահամը պարտության մատնեց իր մրցակցին: Մրցավեճը տևեց 12 ռաունդ, որոնց արդյունքներով մրցավարները բացահայտ առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին` [b]116:113, 116:112, 119:110[/b]: