РИА «Новости»-ին տված հարցազրույցում Մալայզիայի ոստիկանության պետ Հալիդ Աբու Բակարը, ով այժմ գտնվում է Կիևում, հայտնել է, որ միջազգային փորձագետների աշխատանքն Ուկրաինայում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման վայրում կարող է հետաձգվել մինչ 2015թ-ի գարուն՝ վտանգավոր իրավիճակի պատճառով։
«Դա համատեղ որոշում է, որը կայացվել է 3 երկրների կողմից՝ Ավստրալիայի, Մալայզիայի, Նիդեռլանդների: Մարտերը Դոնեցկում տեղի են ունենում գրեթե ամեն օր, ինչը վտանգավոր է դարձնում քննիչների և մփորձագետների աշխատանքը»,- նշել է Հալիդ Աբու Բակարը: