Կիևը միջազգային փորձագետներին թույլ կտա աշխատանքներ իրականացնել մալազիական Boeing-777-ի կործանման վայրում
Ուկրաինայի իշխանությունները միջազգային փորձագետներին հնարավորություն կտան աշխատելու մալազիական boeing-777 ինքնաթիռի կործանման վայրում աշխատանքներ իրականացնել: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի մամլո կենտրոնի քարտուղար Անդրեյ Լիսենկոն:
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կարող է երաշխավորել միջազգային փորձագետների անվտանգությունը միայն իր կողմից վերահսկվող տարածքում:
Ավոլի վաղ Նիդերլանդների վարչապետ մարկ Ռյուտտեն կոչ էր արել Կիևին զերծ մնալ Boeing-ի կործաման շրջանում ռազմական գործողություններ իրականացնելուց, որպեսզի փորձագետները կարողանան մոտենալ ինքնաթիռի կործանման վայրին: